Կարևոր իրադարձություններ

Որքան է կազմել Հայաստանում հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը

26 Հուլիս, 2024 00:30
Որքան է կազմել Հայաստանում հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.2%: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 18%,

առևտրի շրջանառություն՝ 16.2%,

ծառայություններ՝ 7.8%,

արդյունաբերություն՝ 1.4%։

2024թ.-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 34.6%-ով. արտահանումն աճել է 59.9%, իսկ ներմուծումը՝ 20.6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.8%։

 

Լրահոս

Դիտել ավելին