Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնները (տեսանյութ)

25 Հուլիս, 2024 23:11
Մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնները (տեսանյութ)

Երևանի համայնքային մանկապարտեզների երեխաները սովորում են տեսակավորել թափոնները:

Ծրագիրը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: 

 

Մանկապարտեզներին բաժանվել են հատուկ խաղային տարաներ ու քարտեր, որոնց միջոցով երեխաները սովորում են տարբերակել ու տեսակավորել աղբը: 

Ստացած գիտելիքները գործնականում փորձարկելու նպատակով նախակրթարանների սաներն այցելել են քաղաքի տարբեր հասցեներ, որտեղ տեղադրված են տեսակավորման թափոնամանները:  

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցների ուղեցկությամբ երեխաները  տեղաբաշխել  են հավաքած թափոնները:

Նախաձեռնության նպատակն է երեխաների շրջանում ձևավորել տեսակավորման յուրօրինակ մշակույթ և նվազեցնել աղբավայր գնացող աղբի քանակը՝ այդպիսով նաև պահպանելով բնությունը:      

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին