Կարևոր իրադարձություններ

Պապոյանը ծանոթացել է «Արմբազալտ» ՓԲԸ-ի գործունեությանը

25 Հուլիս, 2024 22:14
Պապոյանը ծանոթացել է «Արմբազալտ» ՓԲԸ-ի գործունեությանը

Նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին այցելել է «Արմբազալտ» ՓԲԸ՝ ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«ԱրմԲազալտ» ՓԲԸ-ն 2014 թվականից ՀՀ-ում ներդրել է շարունակական բազալտի մանրաթելի և կոմպոզիտային նյութերի արտադրություն։ Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներ և առաջադեմ տեխնոլոգիաներ՝ շարունակական բազալտե մանրաթել արտադրելու համար: Այն արտադրում է բազալտե ռովինգ, բազալտե ամրաններ և ամրացնող ցանցեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով գերազանցում են մետաղական և ապակեպլաստե ամրաններին:

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերության ստեղծման պատմությանը, արտադրական պայմաններին, բազալտե մանրաթելի հենքի վրա ստեղծված արտադրատեսակների նմուշներին և ընկերության առաջիկա ծրագրերին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին