Կարևոր իրադարձություններ

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

25 Հուլիս, 2024 21:42
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան

Հուլիսի 25-ին՝ ժամը 16:35-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1991 թ․):

 

Լրահոս

Դիտել ավելին