Կարևոր իրադարձություններ

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ Հովհաննես Մովսիսյանը մանրամասներ է ներկայացրել

25 Հուլիս, 2024 21:35
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ Հովհաննես Մովսիսյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսի 27-ին Գյումրիում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնին ընդառաջ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի, մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի պատասխանատունների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մազրպետի աշխատակազմից:

Կարևորելով փառատոնն առանց որևէ թերացման անցկացնելը` Շիրակի մարզպետը նշել է․«Փառատոնը Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում անցկացնելը մեծ իրադարձություն է, վստահ եմ՝ այն կդառնա իրական տոն բոլորի համար, իսկ դրա համար պետք է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանք և պատասխանատու մոտեցում միջոցառման կազմակերպման հարցում»։

Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կազմակերպչական հարցերին վերաբերող մանրամասներ, ծավալվել է ակտիվ քննարկում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տաղավարների տեղադրման, տուրիստական ուղղությունների, ճանապարհների անվտանգ երթևեկության, մարզի ազգաբնակչության և հյուրերի անվտանգության, հյուրերի տեղափոխման, մասնակիցներին բուժօգնության տրամադրման, տեխնիկական և մի շարք կազմակերպչական այլ հարցերի։

Նշենք, որ միջոցառման մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին՝ Գյումրու Աբովյան փողոցից և տևելու է մինչև ուշ երեկո։

Համերգային ծրագիրը տեղի կունենա Գյումրու Վարդանանց հրապարակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին