Կարևոր իրադարձություններ

Հայաստանում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

25 Հուլիս, 2024 19:03
Հայաստանում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Ինչպես տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի էջից, ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը միացել է նաև Գորիս քաղաքի հատվածում պարեկություն իրականացնող խմբին։

«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն իրականացնող խմբին»,-նշված է գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին