Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականի 15 մարզիկով կմասնակցի ամառային Օլիմպիական խաղերը

25 Հուլիս, 2024 20:34
Հայաստանի հավաքականի 15 մարզիկով կմասնակցի ամառային Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը:

Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված, այդ թվում՝ 3 ծանրորդ. Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան:

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում: Հանդես է գալիս 89 կգ քաշային կարգում: Կարապետյանը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին:

Գարիկ Կարապետյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 11-ին Գյումրիում: Կարապետյանը հանդես է գալիս 102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:

Կարապետյանը 2023 թվականին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 392 կգ արդյունքով (178+214 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաև աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Գարիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:

Վարազդատ Լալայանը ծնվել է 1999 թվականի մայիսի 1-ին Գյումրիում: Հանդես է գալիս +102 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերին մասնակցում է առաջին անգամ:

2024 թվականին Լալայանը կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչումն ու դարձել նաև աշխարհի գավաթակիր: Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում Վարազդատ Լալայանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 10-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին