Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը

25 Հուլիս, 2024 17:11
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը

Հուլիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը:

«Sevan Agritech Summit»-ի նպատակն է նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի

առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու եռօրյա համաժողով, ինչպես նաև անցկացվելու է մրցույթ՝ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ընկերությունների միջև:

«Թեև ագրոտեխնոլոգիական տեխնոլոգիաները գոյություն ունեն արդեն մեկ տասնամյակ, դրանք դիտվել են որպես կետային լուծումներ, որոնք հիմնականում կենտրոնացած են ֆերմերային տնտեսությունների կառավարման վրա, այլ ոչ թե որպես ռեսուրսների փաթեթ, որը կարող է աջակցել գյուղատնտեսական արտադրանքի ստեղծման բոլոր շղթաներում՝ բերքի պլանավորումից մինչև սպառումը:

Կարևոր է, որ գյուղատնտեսությունը դիտարկվի համակարգային տեսանկյունից՝ արհեստական ինտելեկտի, ռոբոտաշինության և այլ տեխնոլոգիաների օգտագործումը ֆերմերներին, առևտրականներին, լոգիստիկ մատակարարներին և սննդի վերամշակողներին հնարավորություն է տալիս գյուղատնտեսության ոլորտը դարձնել ավելի ճկուն և ավելի կապակցված համակարգ:

Այնուամենայնիվ, տեխնոլոգիան պարզապես գործիք է զարգացումը հեշտացնելու համար: Գյուղատնտեսությամբ զբաղվողների խնդիրն է՝ ճիշտ օգտագործել տեխնոլոգիական գործիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին