Կարևոր իրադարձություններ

Կսահմանվեն Հայաստանում հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը

25 Հուլիս, 2024 15:44
Կսահմանվեն Հայաստանում հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը

Գործադիրը որոշում է կայացրել հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին: Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով  որոշմամբ  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։

Որոշման ընդունմամբ պատշաճ կապահովվի  Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասինդիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 100-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին