Կարևոր իրադարձություններ

Շատ հնարավոր է՝ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում. Շոլց

24 Հուլիս, 2024 23:26
Շատ հնարավոր է՝ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավն, անշուշտ, հետաքրքիր կլինի՝ այժմ մի փոքր նոր կազմով և նոր աստղաբույլով», - նշել է Շոլցը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, նա բացահայտ կերպով աջակցում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին