Կարևոր իրադարձություններ

ԱՆ պատվիրակությունը ծանոթացել է Դանիայի թվային առողջապահության փորձին

24 Հուլիս, 2024 22:32
ԱՆ պատվիրակությունը ծանոթացել է Դանիայի թվային առողջապահության փորձին

Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի քաղաքապետարանի, «ԱՐՄԵԴ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի և բուժհաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի գլխավորությամբ, «Թվային առողջապահության և տեղեկատվական համակարգի հեռանկարները» թեմայով ճանաչողական այցով Դանիայում է։

Պատվիրակության անդամները ծանոթացել են Դանիայի թվային առողջապահության փորձին, ԱՀԿ թվային առողջապահության ռազմավարությանը, ուղեցույցներին և գործիքներին։

Պատվիրակությունն այցելել է Հարավային Դանիայի շրջանի առողջապահական նորարարության կենտրոն, Թվային հոգեբուժության ազգային կենտրոն, «Nation of Health» պետական-մասնավոր համագործակցության կենտրոն։

Արտակ Ջումայանը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացրել է էլեկտրոնային առողջապահության ոլորտում Հայաստանի փորձը և ձեռքբերումները, գործընկերները քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։

Քննարկվել են`

• ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի 2023-2030 թվականների թվային առողջության գործողությունների ծրագիրը,

• առողջապահության տեղեկատվական համակարգի և կիբերանվտանգության գնահատման արդյունքները Հայաստանում,

• իմունականխարգելման համակարգի թվայնացման գործիքները,

• առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվական համակարգերը և թվային առողջության խթանման գործիքները,

• թվային առողջապահության ուղեցույցները և վերապատրաստման հնարավորությունները,

• արհեստական բանականության դերը թվային առողջապահության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին