Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հույս ունի`ՀՀ-ն չի ընտրի Ուկրաինայի ճանապարհը. Պեսկով

24 Հուլիս, 2024 21:48
Ռուսաստանը հույս ունի`ՀՀ-ն չի ընտրի Ուկրաինայի ճանապարհը. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։

Ինչպես փախնցում է ՏԱՍՍ-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլում հարգանքով են վերաբերվում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը, սակայն հույս ունեն, որ այն չի լինի ի վնաս Մոսկվայի հետ հարաբերությունների։ 

Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը»,-նշել է խոսնակը՝ հավելելով, որ  Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին