Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

24 Հուլիս, 2024 21:29
Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 24-ին՝ ժամը 16:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին