Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 07:24-ին, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժիուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Ինչպես փոխանցում է aliq.ge-ն, այս մասին հայտնել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի, Դեդոփլիսծղարոյի, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։