Կարևոր իրադարձություններ

Ամեն տարի և՛ թեմաները, և՛ մասնակիցների քանակն ավելանում է. Սանոսյանը՝ «Սևան ստարտափ սամիթ 2024»-ին

22 Հուլիս, 2024 21:02
Ամեն տարի և՛ թեմաները, և՛ մասնակիցների քանակն ավելանում է. Սանոսյանը՝ «Սևան ստարտափ սամիթ 2024»-ին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2024»-ի պանելային քննարկումներից մեկին, որը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի ոլորտին։

«Նախ ողջունել եմ «Սևան ստարտափ սամիթի 2024»-ի կազմակերպիչներին՝ հերթական անգամ բավականին մեծ ծավալի, բազմաշերտ, բազմոլորտ միջոցառում կազմակերպելու համար: «Ուրախալի է, որ ամեն տարի և՛ թեմաները, և՛ մասնակիցների քանակն ավելանում է։ Ուրախ եմ, որ սամիթի շրջանակներում կազմակերպվել են էներգետիկ ուղղության մի շարք քննարկումներ, որոնք և՛ առկա իրավիճակի, և՛ մեր անելիքների հետ կապված չափազանց օգտակար են։

Այն, ինչ քննարկում ենք մեր էներգետիկ ոլորտում, չափազանց կարևոր, առօրեական է և մեր հիմնական ու կարևոր ուղղություններից մեկն է»,- ասել եմ իմ խոսքում և ընդգծել` վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ Հայաստանի խթանող քաղաքականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացված մոդելի ներդրման արդյունքում ՀՀ-ում վերջին տարիներին մեծացել են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, մասնավորապես՝ արևային կայաններից արտադրությունը վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր արտադրության ծավալի մեջ գրեթե զրոյից հասել է շուրջ 13%-ի: «Թվերը խոսում են այն մասին, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը խրախուսող է։

Եթե 5-6 տարի հետ գնանք, ապա զրոյական վիճակից այժմ մեր էներգետիկ հաշվեկշռում արևային էներգետիկայի մասնաբաժինը մոտ 13 տոկոսի է հասել, ինչն իհարկե ողջունելի է, բայց, մյուս կողմից՝ ծավալներով այնքան շատ է, որ քննարկելու, մտորելու, նորմատիվային իրավական կարգավորումներ մտցնելու կարիք ունենք»,- ասել եմ իմ խոսքում և նկատել, որ մեծ պահանջարկ է վայելում նաև 2022 թվականի հունիսի 1-ից մեկնարկած «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը»:

Այսօրվա դրությամբ այդ ծրագրից օգտվում է շուրջ 13.000 շահառու։ Տրամադրվել է շուրջ 30 մլրդ դրամի վարկ, իսկ պետական բյուջեից ծրագրի մեկնարկից մինչ հուլիսի 1-ը տրամադրվել է 1.8 մլրդ դրամ, որը մինչև տարեվերջ կհասնի շուրջ 2.5 մլրդ-ի։

 Պանելային քննարկումից հետո շրջայց եմ կատարել նաև «Սևան ստարտափ սամիթի 2024»-ի տաղավարներով, ծանոթացել պայմաններին, զրուցել կազմակերպիչների ու մասնակիցների հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գնել Սանոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին