Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն

22 Հուլիս, 2024 19:32
Պաշտպանության փոխնախարարը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ակադեմիայի շրջանավարտները, սահմանված կանոնակարգի համաձայն, ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտներին լեյտենանտի զինվորական առաջին կոչումը ստանալու և համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նոր նշանակված սպաներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։
 
 

Լրահոս

Դիտել ավելին