Կարևոր իրադարձություններ

Համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները. Պապիկյան

22 Հուլիս, 2024 16:37
Համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գրառումը՝ X-ի իր էջում.

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:

Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին