Կարևոր իրադարձություններ

Ներկայացվել են ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցածությունն ու օգտագործվող հատուկ միջոցները (տեսանյութ, լուսանկարներ)

17 Հուլիս, 2024 15:53
Ներկայացվել են ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցածությունն ու օգտագործվող հատուկ միջոցները (տեսանյութ, լուսանկարներ)

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։

Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։

Հյուրերը Պարեկային ծառայության վարչական շենքում և Օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթացել են շենքային պայմաններին ու համալրվածությանը։

Պարեկային ծառայողները նրանց ներկայացրել են ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցածությունն ու օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաև վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից Պարեկային ծառայությանը նվիրած անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերը։

 

Լրահոս

Դիտել ավելին