Կարևոր իրադարձություններ

Հադրութից՝ Գրիբոյեդով, զինվորականից՝ մեղվապահ. Ստեփան Աբալյանի պատմությունը (տեսանյութ)

15 Հուլիս, 2024 20:44
Հադրութից՝ Գրիբոյեդով, զինվորականից՝ մեղվապահ. Ստեփան Աբալյանի պատմությունը (տեսանյութ)

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Ստեփանը Աբալյանը  Հադրութի Ուխտաձոր գյուղից է, մասնագիտությամբ՝ զինվորական։

44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, տեղափոխվել է Հայաստան, 8 ամիս բուժում ստացել հոսպիտալում։

Դուրս գրվելուց հետո բնակություն է հաստատել Արմավիրի մարզում՝ Գրիբոյեդով գյուղում։

Ստեփանը Աբալյանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում մասնակցել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, որի արդյունքում ներկայացրել է մեղվապահության ոլորտին առնչվող բիզնես պլան։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի դասընթացներին մասնակցելուց հետո Ստեփանը բիզնես պլան է ներկայացրել և ստացել է 12 փեթակ մեղվաընտանիքով, 5 դատարկ փեթակ և մեղրաքամ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին