Ողջույն, FashionYan-ի հավատարիմ ընթերցողներ։ Աշունն իր տարերքի մեջ է, եւ ժամանակն է ամառային սեզոնից անցնել աշնանայինի, թեև եղանակն ամենևին չի նպաստում դրան։ Վերջին օրերին աշխարհի նորաձև քաղաքներում անցկացված նորաձևության շաբաթները մեզ թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչն է նորաձև այս սեզոնին, ինչպես նաեւ գալիք՝ 2016-ի ձմռանը։ Առաջինն այս շարքում ներկայացնում եմ երկարաճիտ կոշիկները։ Եվ այսպես, աշուն-ձմեռ 2015/2016 սեզոնին նորաձև են՝
Նուրբ թավշից կարված կոշիկները
Կովբոյական ոճը
Ռետինե կոպիտ կոշիկները
Լատեքսից պատրաստված երկարաճիտներըՄինչեւ ազդրերը հասնող տարբերակները
Եվ, իհարկե, արդեն մի քանի սեզոն նորաձևությունից դուրս չեկող պլատֆորմը