Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք. Ավանեսյան (լուսանկարներ)

13 Հուլիս, 2024 11:11
Բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք. Ավանեսյան (լուսանկարներ)

Մեղրին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի սյունիքյան այցի հաջորդ կանգառն էր։

Նախարարը ողջունել է Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին.

«Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»։

Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում։

Հողահատկացման և նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում է բուժսարքավորումներով կենտրոնը հագեցնելու հարցը։

Նախարարը շրջել է հիվանդանոցում, եղել նոր բացված Մեղրու վերականգնողական կենտրոնում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին