Կարևոր իրադարձություններ

ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է քաղաքացիների հետ (տեսանյութ)

13 Հուլիս, 2024 10:11
ՆԳ նախարարը Սյունիքի մարզում հանդիպել է քաղաքացիների հետ (տեսանյութ)

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Սյունիքի մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։

Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին Ոստիկանության բարեփոխումներին, Պարեկային ծառայության գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, դպրոցական տեսուչի ինստիտուտի կարևորությանը և այլն: Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ:

Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։

Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:

 

Լրահոս

Դիտել ավելին