Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում այսօր

08 Հոկտեմբեր, 2015 10:00
Եղանակը Հայաստանում այսօր

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ին կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:  

Երևանում`

Հոկտեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:

10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         26.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             1.40C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        14.50C

 

Լրահոս

Դիտել ավելին