Կարևոր իրադարձություններ

Ռումբի կեղծ ահազանգի կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակ

02 Հուլիս, 2024 15:50
Ռումբի կեղծ ահազանգի կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ. ՆԳՆ խոսնակ

Ահազանգը, թե իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ առավոտյան Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված, աշխատակիցները տարհանվել են։

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին