Կարևոր իրադարձություններ

Զորավար Անդրանիկի փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

02 Հուլիս, 2024 10:46
Զորավար Անդրանիկի փողոցում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 00:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Վ. Ս.-ն (ծնված 1993 թ) և Ա. Ա.-ն (ծնված 2003 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Ս.-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

Լրահոս

Դիտել ավելին