Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին (լուսանկարներ)

24 Հունիս, 2024 16:02
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: 

Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը:  

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:   

 

Լրահոս

Դիտել ավելին