Կարևոր իրադարձություններ

Մախաչկալայում հրաձգությունն ավարտվել է

24 Հունիս, 2024 00:28
Մախաչկալայում հրաձգությունն ավարտվել է

Մախաչկալայում իրավապահների և զինյալների միջև եկեղեցու մոտ հրաձգությունն ավարտվել է:

Ինչպես հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը, մարդկանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Հաղորդվում էր, որ 19 մարդ է ահաբեկիչներից փրկվելու համար պատսպարվել Մախաչկալայի եկեղեցում:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր երեկոյան մի խումբ զինված անձինք Դերբենտում կրակ էին բացել եկեղեցու և սինագոգի վրա:

Դաղստանի ՆԳՆ-ի տվյալներոով՝ հարձակման հետևանքով սպանվել է 6 իրավապահ, 12-ը վիրավորվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին