Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությանն առնչվող հարցեր (լուսանկարներ)

20 Հունիս, 2024 19:16
Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությանն առնչվող հարցեր (լուսանկարներ)

Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Կլոդ Վիզլերի և խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին