Կարևոր իրադարձություններ

Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը. ՔՊ պատգամավոր

12 Հունիս, 2024 22:51
Հեղինակ՝ Լիլի Մինասյան
Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը. ՔՊ պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը գրում է.

«Սա՞ էր նպատակը, սա էր Ձեր երազանքը, աչքերին նայում ես՝ չարությունը հորդում է: Հիմա էլ շնորհակալություն են հայտնում, որ ոստիկանության հետ բախումները վերջապես ամիսներ անց տեղի ունեցան: Մարդիկ վիրավորվել են իր սադրանքի պատճառով, ինքը հիմա էլ երաժշտության տակ ցուցարարի «ՈԳԻ» է բարձրացնում:

Սրանո՞վ եք որոշել մարդ հավաքել:

Ու կարևորը բախումների կենտրոնում պետք է լիներ հասարակ ժողովուրդը: Իսկ իրանք բեմից հետևեին մարդկանց մեջ ներարկած թույնի արտահոսքին:

Ձեր պատասխանը ստանալու եք հենց ձեր շուրջը խաբված ժողովրդի կողմից»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին