Կարևոր իրադարձություններ

Կրակnցներ՝ Շինարարների փողոցում. կա զոհ և վիրավոր

12 Հունիս, 2024 00:30
Կրակnցներ՝ Շինարարների փողոցում. կա զոհ և վիրավոր

Այսօր՝ հունիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Ինչպես հայտում է Shamshyan-ը, ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։

Երթևեկությունը դադարեցվել է։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։ Տեղում է նաև փորձաքրեագետը։

Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտանի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը է ՝«Ֆազ»-ը։

ՆԳՆ խոսնակը հաստատեց՝ Շինարարների փողոցում հնչած կրակոցների հետևանքով կա մեկ զոհ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին