Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակն ազատվում է մարզական խաղային գույքից (տեսանյութ)

11 Հունիս, 2024 23:54
Ազատության հրապարակն ազատվում է մարզական խաղային գույքից (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից:

Օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:

Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից  վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին