Կարևոր իրադարձություններ

Էլեկտրական սյան վրայի բնից արագիլի ձագը կախվել է (լուսանկարներ)

11 Հունիս, 2024 23:08
Էլեկտրական սյան վրայի բնից արագիլի ձագը կախվել է (լուսանկարներ)

Հունիսի 11-ին՝ ժամը 18։32-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն և ետ վերադարձրել բույն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին