Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի шղետից տուժած բնակավայրեր

11 Հունիս, 2024 19:56
Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի шղետից տուժած բնակավայրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր:

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:

Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:

Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված  մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար:

Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:

Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։  Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»,- Facebook-ում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

 

Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի шղետից տուժած բնակավայրեր

 

 

Լրահոս

Դիտել ավելին