Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե

11 Հունիս, 2024 22:29
Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների միջև գործընկերության ոգուն։

Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կվերանայի իր քաղաքականությունը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության ու խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի կապակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին