Կարևոր իրադարձություններ

Փակ կլինի Բեկի-Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը

11 Հունիս, 2024 19:29
Փակ կլինի Բեկի-Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. - Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: 

«Վարորդներին հորդորում ենք՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:
 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին