Կարևոր իրադարձություններ

Մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս ընդդիմադիր պատգամավորներին. Վահագն Ալեքսանյան

11 Հունիս, 2024 13:49
Մինչև ժամը 4-ը ժամանակ եմ տալիս ընդդիմադիր պատգամավորներին. Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ԱԺ ամբիոնից դիմելով նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին, ասաց. «Քանի որ մեր ընդդիմադիր գործընկերները հերթական անգամ Ազգային ժողովի դահլիճում չեն, ստիպված պիտի լինեմ խոսել նրանց դատարկ աթոռների հետ:

Ըստ Ալեքսանյանի`ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հեգնական տոնով են խոսել իրենց շարժման՝ իբր դրսից ֆինանսավորման մասին՝ փորձելով պնդել, թե նման բան չկա:

«Հիմա կկարդամ ռուս պրոպագանդիստ Իգոր Կորոտչենկոյի գրառումը, որը նա արել է անցած ամսվա 26-ին՝ իրենց հանրահավաքի օրը: 

«Եվ այս ծաղրածուները որոշել էին Հայաստանում իշխանությո՞ւն վերցնել: Նորից հատկացվել են հարյուրավոր միլիոններ Փաշինյանի հեռացման համար, և այդ հարյուրավոր միլիոնները նորից գողացվել են էֆեկտիվ մենեջերների կողմից: Թո՛ւ:  Սա կատարյալ... նա գոնե խաչը հանե՞ց»,- մեջբերեց ՔՊ-ական պատգամավորն ու ի գիտություն պարոն Կորոտչենկոյի ասաց, որ խաչը վաղուց էր հանել, առնվազն գրպան է դրել:

 

Լրահոս

Դիտել ավելին