Կարևոր իրադարձություններ

Մարգահովիտ գյուղում այրվել է անասնակեր

10 Հունիս, 2024 23:12
Մարգահովիտ գյուղում այրվել է անասնակեր

Հունիսի 10-ին՝ ժամը 17:03-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։48-ին, մարվել՝ 21։02-ին։ Այրվել է մոտ 11 տոննա պահեստավորած անասնակեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին