Կարևոր իրադարձություններ

Հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կլինի

10 Հունիս, 2024 22:12
Հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կլինի

ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցի վերաբերյալ։ 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին»»,- ասված է որոշման մեջ։

Հեղինակներն են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ 

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ, որը մերժվել էր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին