Կարևոր իրադարձություններ

Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի պաշտպանության նախարարին

10 Հունիս, 2024 20:32
Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է.

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում:

Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում և երախտիքի խոսք հայտնել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն անձամբ սատարելու և առաջ մղելու համար»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին