Կարևոր իրադարձություններ

Կողմերն անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին

10 Հունիս, 2024 18:27
Կողմերն անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ։

Կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։

Կողմերը, մասնավորապես՝ անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին ու գործիքակազմին, փորձնական մոդելների մշակմանը, ինչպես նաև միջին հմտություններ ունեցող աշխատողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աշխատանքներին։ 

Քննարկվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի աշխատուժի մրցունակությունն ու արտադրողականությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին