Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ չկան. ԱԱԾ

10 Հունիս, 2024 15:59
Ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ չկան. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունում ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ չկան։ Տեղեկությունը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ-ից` հավելելով, որ նոր տեղեկատվություն ունենալու դեպքում հանդես կգան լրացուցիչ պարզաբանմամբ:

Նշենք, որ առավոտից Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր զինծառայողի անհետացման մասին: Ըստ սկզբնաղբյուրի` վերջինս անհետացել է Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի հատվածից։

 

Լրահոս

Դիտել ավելին