Կարևոր իրադարձություններ

Ավինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

10 Հունիս, 2024 14:32
Ավինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար: 

Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝  Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ոգևորությամբ ու անհամբերությամբ է սպասում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթին: 

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին