Կարևոր իրադարձություններ

Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար

10 Հունիս, 2024 13:08
Թվային լուծումների շնորհիվ հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը. փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին:

Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան մասնագետներ, որոնք քննարկել են հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:

«Էլեկտրոնային առողջապահությունը ոլորտի առաջնահերթություններից է, որը միտված է փոխելու հանրային առողջության դեմքը: Թվային լուծումների շնորհիվ` հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը, տվյալների ենթակառուցվածքի արդիականացումը, առողջապահական տեղեկատվության փոխանակումը, համակարգերի փոխգործունակությունը, թվային առողջապահական քաղաքականությունն ու առողջապահական աշխատուժի զարգացումն ու ռազմավարական գնահատումը»,- նշել է Արտակ Ջումայանը:

Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում արձանագրված փոփոխություններին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ընթացքին ու ընթացիկ լուծումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին