Կարևոր իրադարձություններ

«Օդալեն-2»-ի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

10 Հունիս, 2024 11:47
«Օդալեն-2»-ի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, 

  • կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող կոյուղուն,

  • առաստաղների և պատերի մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

  • սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, չեն պահվել նորոգ վիճակում։

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

 

Լրահոս

Դիտել ավելին