Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Իրանում նախագահի արտահերթ ընտրությունների թեկնածուները

09 Հունիս, 2024 18:24
Հայտնի են Իրանում նախագահի արտահերթ ընտրությունների թեկնածուները

Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները:

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, ցանկում ներառվել է 6 թեկնածու, որոնց թույլատրվել է մասնակցել քարոզարշավին։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել խորհրդարանի  նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին,  Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին