Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին հայկական պատվիրակության՝ Բուչա այցից հետո. Զախարովա

09 Հունիս, 2024 18:02
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին հայկական պատվիրակության՝ Բուչա այցից հետո. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա:

Այս մասին NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։

«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։

Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ»,- ասել է Զախարովան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին