Կարևոր իրադարձություններ

23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով գլխիվայր հայտնվել է դաշտում

09 Հունիս, 2024 17:23
23-ամյա վարորդը «ԶԻԼ» ավտոցիստեռնով գլխիվայր հայտնվել է դաշտում

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Կարեն Ա.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին