Կարևոր իրադարձություններ

Բայդենն ու Մակրոնը «Վրացական երազանք»-ին կոչ են արել վերադառնալ եվրատլանտյան ուղուն

09 Հունիս, 2024 14:56
Բայդենն ու Մակրոնը «Վրացական երազանք»-ին կոչ են արել վերադառնալ եվրատլանտյան ուղուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ 

Կոչ ենք անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղուն»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը և ԱՄՆ-ի հետ կապին:

 

Լրահոս

Դիտել ավելին