Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը Շիրակի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը (լուսանկարներ)

09 Հունիս, 2024 11:13
ՄԻՊ-ը Շիրակի երեխայի և ընտանիքի աջակցության  կենտրոնի սաների հետ դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել  Շիրակի մարզ:

Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ  խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: 

Երեխաներին ներկայացվել է Պաշտպանին անձամբ դիմելու ընթացակարգը:

Այնուհետև Պաշտպանը Կենտրոնի սաների հետ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:

Ներկայացումից հետո երեխաները  Պաշտպանի հետ կիսվել են իրենց տպավորություններով:

Գյումրի այցն իրականացվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում, մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Եղիազար Ավագյանը, մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:

Երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից Պաշտպանը խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում:

 

Լրահոս

Դիտել ավելին