Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանում վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ

08 Հունիս, 2024 23:47
Ստեփանավանում վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ

Հունիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 54 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Եղիազարյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Քարտաշյանին պատկանող կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Վահրադյանը և Ն. Եղիազարյանի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ռուզաննա Կարախանյանն ու 6-ամյա Դանիել Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին